Մալթնոմ - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Մալթնոմի ջրվեժ - բնության հրաշքը                                                       դիտել տեսանյութ 

Միացյալ Նահանգներում գտնվող գեղատեսիլ վայրերից մեկը և հանրահայտ տուրիստական երթուղիներից է հանդիսանում Մալթնոմի ջրվեժը, որը գտնվում է Կոլումբիա գետի Մալթնոմ վտակի վրա, Օրեգոն նահանգում, Պորտլենդ քաղաքից  մոտ 55կմ հեռավորության վրա:


 Կոլումբիա գետի կանիոնը հայտնի է իր բազմաթիվ ջրվեժներով: Այստեղ նրանք 90-ից ավելի են: Ջրվեժը աշխարհի ամենաբարձրներից մեկն է, իսկ ԱՄՆ-ում այն առաջինն է իր բարձրությամբ: Ջրվեժն ունի երկու մակարդակ: Վերին մասում ջուրը գահավիժում է 165 մետրից, ներքևի մասում 21 մետրից: Մեջտեղում գոյություն ունեցող 3 մետրանոց հարթակի հետ միասին, ջրվեժի ընդհանուր բարձրությունը կազմում է 189 մետր: 

Առաջին սպիտակամորթ մարդիկ, ովքեր տեսել են ջրվեժը, դա  Ուիլիամ Քլարկի և Լյուիս Մերիուեզերի արշավախմբի անդամներն էին, որոնց ճանապարհորդությունը տևել է 1804 թ. մայիսի 14-ից մինչև 1806 թ.սեպտեմբերի 23-ը: Արշավախմբի նպատակն է եղել ուսումնասիրել այդ ժամանակներում, Ֆրանսիայից, ԱՄՆ կողմից նոր գնված Լուիզիանա տարածքի ուսումնասիրումը: Ստույգ հայտնի չէ, թե որտեղից է առաջացել ջրվեժի անվանումը, սակայն հայտնի է, որ այդպես է կոչվում 1860 թ-ից համաձայն "Օրեգոնի աշխարհագրական տեղանուններ" տեղեկագրքի:



 1914 թվականին փայտե կամրջի տեղում, իտալացի որմնադիրների կողմից կառուցվեց 14 մետր երկարությամբ քարե հետիոտնային կամուրջը, որը անվանվեց` Բենսոնի կամուրջ, ի պատիվ Սայմոն Բենսոնի, ով ֆինանսավորում էր կամրջի շինարարությունը: Այս կամրջից բացվում է հիանալի տեսարան և այն հանդիսանում է լուսանկարվելու և շրջակա վայրերը դիտելու համար հարմար վայր:
 Ձմռանը ջուրը մասնակի սառչելով առաջացնում է սառցե կասկադներ, որի պատճառով էլ ձմռանը այցելուների անվտանգության համար, ջրվեժի վերին մասը փակվում է:

Հնդկացիական հնագույն լեգենդի համաձայն, շատ տարիներ առաջ մոլեգնում էր համաճարակ, որը գրեթե սպառնում էր  Մալթնոմ ցեղի գոյությանը: Ցեղի շամանը հանգում է այն որոշմանը, որ հարկավոր է զոհաբերություն կատարել , և հիվանդությունը կհաղթահարվի, եթե, որպես զոհ մատուցեն ցեղի առաջնորդի երիտասարդ աղջկան, նրան ցած նետելով բարձր ժայռից: Ցեղի առաջնորդը երկար ժամանակ չէր ցանկանում զոհաբերել իր երիտասարդ աղջկան: Իսկ երբ, աղջիկը տեսնում է, որ հիվանդությունը նաև իր սիրեցյալին է սպառնում, նա բարձրանում է ժայռի գագաթին և ցած նետվում, զոհաբերելով իրեն: Դրանից հետո համաճարակը սկսում է նահանջել:


Ջրվեժի մոտաքայքում կառուցվել էր փոքրիկ հյուրանոց, ուր կարող էին գալ հանգստանալու Պորտլենդի բնակիչները և ցանկացողները: Այդ հյուրանոցը գոյատևեց մինչև 1925 թվականը, երբ նրա տեղում կառուցվեց լոդջիան (թյուդորյան ոճի փոքրիկ տուն, կառույցի հեղինակը Ալբերտ Էրնեստ Դոյլն է (1877-1928), նախատեսված զբոսաշրջիկների ընդունելության համար: Այն 1981 թ-ից ընդգրկված է Պատմական վայրերի ազգային ռեգիստրում: 
 Այժմ այն հանդիսանում է տուրիստական կենտրոն, որտեղից այցելուները կարող են ստանալ ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը զբոսայգու վերաբերյալ:

 
Back to content | Back to main menu