Մոնտիչելլո - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
ՄՈՆԹԻՉԵԼԼՈ- Ջեֆֆերսոնի ստեղծագործությունը

<<Բոլոր իմ երազանքները,-գրել է Ջեֆֆերսոնը,- սկսվում են այնտեղ, որտեղ հուսով եմ, կավարտվեն իմ օրերը. Մոնթիչելլոյում>>:

Մոնթիչելլոն, որը թարգմանաբար նշանակում է բլրակ, տեղավորված է Շառլոտսվիլի մոտակայքում, կանաչ բլրի վրա։



Երբեմնի այստեղի տիրակալները եղել են հնդկացիներն։ 1769 թվին այստեղ եկավ 26-ամյա երիտասարդ փաստաբան Թոմաս Ջեֆֆերսոնը, որը հետագայում դարձավ ԱՄՆ 3-րդ նախագահը։ Նա բլրի գագաթի անտառ կտրեց և այնտեղ մրգատու ծառեր տնկեց։ Այդ ժամանակ էլ նա հասկացավ թե ինչ է իր ուզածը։ Իր ամբողջ կյանքի ընթացքում Ջեֆֆերսոնը շարունակում էր կատարելագործել իր տունը և այդ պատճառով էլ Մոնթիչելլոյով կարող ենք դատողություն անել իր առաջին տիրոջ ճաշակի շուրջ։ Առանձնատունը, որը մտածել էր Ջեֆֆերսոնը նման չէր այն ժամանակների ամերիկյան տներին։ Նրա համաչափությունը և դասական կառուցվածքը հիմք դարձան ամերիկյան ճարտարապետության նոր ոճի։ Երիտասարդ Ջեֆֆերսոնը ինքը կազմեց շինարարության բոլոր նախագծերը և շինարարության մեջ , բացի ապակուց, օգտագործվեցին միայն տեղական նյութերը։ Տունը նախագծվել էր հաշվի առնելով տեղանքի բացառիկ գեղեցկությունը։ Ի հակառակ այն վիրջինյան սովորույթի, որ ծառայողական կառույցները շրջապատում էին տիրակալի տունը, Ջեֆֆերսոնը Մոնթիչելլոն կառուցեց բոլոր կողմերից բաց տեսարաններով։ Բոլոր ծառայությունները՝ խոհանոցը, լվացքատունը, ձիանոցը ևն տեղադրված են տնից աջ ձախ, կառույցների երկու շարքով։ Բացի դրսի մուտքից այդ սենյակներից յուրաքանչյուրը ունի ներքին մուտք, որտեղով թունելի միջոցով կապված էր առանձնատան նկուղի հետ։ Վերևում՝ տանիքի տեղը տերրասաներ են սարքված։ Այսպիսով Ջեֆֆերսոնը կարողացավ թաքցնել բոլոր այն կառույցները, որոնք կտգեղացնեին առանձնատան արտաքին տեսքը։

Առանձնատան տեղանքի բաց տեսարանը մի անգամ նպաստեց Ջեֆֆերսոնի փրկությանը։ Անկախության պատերազմի ժամանակ, 1781 թվականին, բրիտանական հեծելազորը նախաձեռնեց մի ստուգայց դեպի Մոնթիչելլո, հույս ունենալով բռնել Ջեֆֆերսոնին, որն այդ ժամանակ Վիրջինիայի նահանգապետն էր։ Պատահաբար, երբ ընտանիքը նստած էր նախաճաշի, սեղանի շուրջ, նրան զգուշացրեցին վտանգի մասին։ Հոգալով ընտանիքի անդամների անվտանգությունը, Ջեֆֆերսոնը իր հեռադիտակը ուղեց քաղաքի վրա, որը առանձնատնից ներքև էր, սակայն այնտեղ չտեսավ անգլիացիների կարմիր համազգեստները։ Վերադառնալով տուն, նա նկատեց, որ ինչ որ բան էր կորցրել, հետ գնաց։ Եվս մեկ անգամ նայելով հեռադիտակով, նա տեսավ, որ քաղաքը լի է թշնամիներով։ Թռչելով ձիու վրա նա հեռացավ մինչ անգլիացիների հայտնվելը։

Առանձնատան կառուցման ժամանակ Ջեֆֆերսոնը ապրում էր Մոնթիչելլոյի առաջին շենքում՝ փոքրիկ աղյուսե տնակում, որը այժմ հայտնի է մեղրամսի տնակ՚ անվանմամբ։ ՙԱյն ծառայեց ինձ-գրել է Ջեֆֆերսոնը իր ընկերոջը, -և հյուրասենյակ, և խոհանոց. Ինչպես նաև ննջարան և աշխատասենյակ՚։ Այստեղ բերեց նաև իր երիտասարդ կնոջը, 1772 թվականի ամանորյա գիշերը։ Ջեֆֆերսոնի ամուսնությունը բավականին հաջող էր, սակայն երջանկությունը երկար չշարունակվեց, տաս տարի անց Մարթան մահացավ։ Ջեֆֆերսոնը հեռու չէր գնում կնոջից հիվանդության ժամանակ, իսկ մահվանից հետո փակվելով իր աշխատասենյակում, վիշտն էր սգում։ Հետո նա սկսեց միայնակ ձիավարել անտառում, երբեմն իր հետ վերցնելով նաև իր 10-ամյա դստերը։ Մոնթիչելլոն այնպես էր կապված հիշողությունների և անդարձ երջանկությամն հետ, որ Ջեֆֆերսոնին դժվար էր մնալ իր կալվածքում։Այդ ժամանակ ԱՄՆ Կոնգրեսը նրան առաջարկեց, որպես դեսպան մեկնել Ֆրանսիա։ 1794 թվին նա մեծ ուրախությամբ վերադարձավ Մոնթիչելլո,ՙիր առանձնատուն, իր ընտանիքի և իր գրքերի մոտ՚։ Նա տարվածությամբ սկսեց զբաղվել գյուղատնտեսությամբ: Միաժամանակ նա վերանայեց Մոնթիչելլոյի հատակագծերը և որոշեց փոփոխություններ կատարել։ Վերակառուցման արդյունքում, որը տևեց 1796-ից 1809 թվականը, առանձնատունը ստացավ իր ներկայիս տեսքը։



Բոլոր այն հարմարությունները որոնք կարող ենք տեսնել այս տանը վկայում է այն մասին, որ Ջեֆ-ֆերսոնը առաջ էր իր ժամանակներից 200 տարի։ Առաջնասենյակի պատի ժամացույցը ցույց է տալիս շաբաթվա օրը թնդանոթային արկերով սարքած հակակշռի համակարգի օգնությամբ։ Պորտիկի վրա խոյացող ֆլյուգերը, պորտիկի առաստաղի տակ միացած է թվատախտակի և սլաքի հետ այնպես,որ մուտքի դռների մոտից կարելի է տեսնել քամու ուղղությունը։ Երկփեղկ դռները, որոնք առաջնասենյակը առանձնացնում են հյուրասենյակից, բացվում և փակվում են միաժամանակ, շնորհիվ հատակի տակ տեղադրված 8-աձև շղթայի։

Սակայն Ջեֆֆերսոնի խաղաղ կյանքը երկար չշարունակվեց։ 1797թվականին նա տեղափախվեց Վաշինգտոն, զբաղեցնելու ԱՄՆ փոխ-նախագահի պաշտոնը։ 1800 թվականին նրան ընտրեցին ԱՄՆ նախագահ, և Ջեֆֆերսոնը 8 տարի անցկացրեց Սպիտակ Տանը։ Դրանից հետո նա վերադարձավ Մոնթիչելլո, ինչպես գրել է իր վաղեմի ընկեր Թադեուշ Կոստյուշկոյին. ՙվայելել այն հանգիստը, որը վաղուց չգիտեր ՚։

Ջեֆֆերսոնը տարբեր հետաքրքրություններ ուներ։ 66 տարեկանում նա իր տարիքից 10 տարի երիտասարդ էր երևում։ Նա օրվա ընթացքում 3 կամ 4 ժամ անց էր կացնում թամբին նստած, շրջելով իր կալվածքը։ Նա արթնանում էր արևածագի հետ, ընդունում սառը լոգանք և այրում բուխարին։ Նախաճաշում էր Ջեֆֆերսոնը ուղղիղ ժամը 8-ին։ Խմում էր թեյ կամ սուրճ։ Նա շատ էր կարդում և հատկապես սիրում էր հույն դասականներին։ Անձամբ նախագծել էր ակնոցներ, որոնք օգտագործում էր միայն քնից առաջ կարդալու համար։

Մոնթիչելլոն պարտքերի մեջ էր։ Եվրոպայում նապոլեոնյան պատերազմների թոհուբոհն էր, և Ջեֆֆերսեոնը, լինելով նախագահ, առաջարկեց էմբարգո սահմանել արտաքին առևտրի վրա, որպիսի ապահովհի ԱՄՆ չեզոքությունը։ Այս էմբարգոն զրկեց իրեն գյուղմթերքների իրացման շուկայից։ Բացի այդ հյուրերի զանգվածները հեղեղել էին Մոնթիչելլոն, նպաստելով նրա սնանկացմանը։ Եղել է, որ միաժամանակ 70 հոգի հյուրընկալվել են Ջեֆֆերսոնի մոտ, այնպես,որ նա ստիպվածմ եղավ վաճառել իր սիրելի գրադարանը, 6000 հատորից։ Այս գրքերի հավաքածուն դարձավ Կոնգրեսի գրադարանի հիմքը, որի առաջին հավաքածուն անգլիացիները վառեցին 1814 թվին։ Վերջնականապես պարտքերը հասան այնպիսի չափերի, որ Ջեֆֆերսոնը որոշեց վաչառել իր կալվածքը։ Երբ դրա շշուկը անցավ երկրով մեկ, հասարակությունը որոշեց թույլ չտալ, որ Մոնթիչելլոն վաճառվի և հավաքեցին անհրաժեշտ քանակությամբ միջոցները։



83 տարեկանում Ջեֆֆերսոնը պատրաստ էր մահվան, որին նա նմանեցնում էր սելավի. Ոչ ոք չի ցանկանում ընկնել սելավի տակ, բայց և ոչ մի սարսափելի բան չկա։ Իր վերջին նամակում Ջեֆֆերսոնը արտահայտեց իր ամբողջ կյանքի համոզմունքը. ՙՄարդկանց մեծամասնությունը, չի ծնվել թամբքը մեջքին, ինչպես նաև ոչ շատ ընտրյալներ են ծնվել ճտքավոր սապոկներով. Որպիսի ման գան դրանցով՚։

Այժմ յուրաքանչյուրը, ով Մոնթիչելլոն կնայի ուշադիր և առանց շտապելու, ամեն տեղ կզգա նրա հանրահայտ տիրոջ անձի պատկերումը։

 
Back to content | Back to main menu