Որտեղից առաջացավ $ նշանը - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Որտեղից առաջացավ $ նշանը

1778 թվականին ամերիկյան երիտասարդ պետությունը պայքարում էր մետրոպոլիայից անկախացման համար: Նոր Օռլեանցի գործարար Օլիվեր Պոլլոկը այդ պատերազմին մասնակցում էր բավականին ակտիվ, իսպանացիներից զենք և զինամթերք գնելով և այն ամերիկյան ապստամբներին վերավաճառելով: Իր բոլոր գործարքների մասին, թե ումից ինչ է գնել և ում ինչ վաճառել, գրառումները նա մտցնում էր իր հաշվապահական գրքի մեջ:






Հյուսիս-ամերիկյան աշխարհամասում մինչև դոլլարի հայտնվելը շրջանառվում էին տարբեր փողեր` ֆրանսիական, անգլիական, հոլլանդական և այլ: Բավականին շատ շրջանառվում էր իսպանական պիաստրները, որոնք ավանդապես նշվում էին P և S տառերով: Ժամանակի խնայողության համար Պոլլոկը սկսեց նշան դնել գումարից հետո, որը նման էր այդ երկու տառերը իրար վրա գրված լինելուն, իսկ հետո այն պարզեցրեց մինչև ուղղահայաց երկու հորիզոնական գծիկներով ընդգծված S տառը:



Պաշտոնապես համարվում է, որ հենց 1778 թվականի ապրիլի 1-ին, գործարար Օլիվեր Պոլլոկը առաջին անգամ իր հաշվապահական գրքում գրված գումարի դիմաց դրեց այդ անհայտ նշանը: ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը, ում հետ Օլիվերը իրականացնում էր առք ու վաճառքի գործարքները կոնգրեսմեն Ռոբերտ Մորրիսն էր: Մատակարարված զենքի, վառոդի և հանդերձանքի հաշվների հետ նրա մոտ փոխանցվեց և $ նշանը, որը և Մորրիսը սկսեց գործածել բոլոր պաշտոնական փաստաթղթերում:

Իհարկե կան նշանի ծագման նաև ուրիշ տարբերակներ: Սակայն ինչպես և լինում է, բազմաթիվ տարբերակներից միշտ էլ ընտրվում է միայն մեկը: 1785 թվականին, երբ Կոնգրեսը ընդունեց որոշում սեփական ազգային դրամի` դոլլարի ստեղծման մասին, $ նշանը հաստատվեց, որպես նոր դրամական միջոցի խորհրդանիշ: Այնպես որ $ նշանը առնվազն յոթ տարով ավելի մեծ է քան, ինքը դոլլարը:

Այսօր դոլլար անվանումը և $ նշանը կրում են աշխարհի բազմաթիվ երկրների դրամական միավորները, սակայն առաջնային նկատի ենք ունենում ամերիկյան դոլլարը: Իսկ մնացածներին ավելացնում են կանադական, ավստրալիական և այլն:

 
Back to content | Back to main menu