Բոստոն - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Բոստոնը խոշոր նավահանգիստ է ԱՄՆ արևելյան ափին, Մասսաչուսեթս նահանգի կենտրոնն է, որը, հիմնվել է փախստական-պուրիտանների կողմից, վերջիններս 17-րդ դարում բրիտանական իշխանությունների հետապնդումներից փախան Նոր Անգլիա:


Այս հարուստ և թանկ քաղաքում շատ են գնահատում բարեկիրթ պահվածքը և կապված են ավանդույթների հետ. Հայտնի ընտանիքները մինչ այժմ էլ շարունակում են տոնահանդեսներ կազմակերպել:

Վիկտորիանական դար և երկնաքերներ



Բոստոնը լի է գույներով: Այստեղ իրար հետ հաջողությամբ համադրված են ուրբանիզացիայի առավելությունները փոքրիկ քաղաքի բարեկամական մթնոլորտի հետ: Բոստոնի սրտում անցյալից մնացել է կարմիր աղյուսով վիկտորիանական դաստակերտները` Բոստոն Հիլլ թաղամասում, որի կանաչապատ հրապարակները, ծաղիկներով բալկոնները, գազով այրվող լապտերները հիշեցնում են <<հին ու բարի Անգլիան>>: Քաղաքի գործարար թաղամասի երկնաքերները, ֆինանսական հաստատությունների մարմարապատ շենքերը հիշեցնում են այն մասին, որ Բոստոնը ամերիկյան բանկերի օրրանն է: Ջոն Հենկոկի աշտարակի ապակիները, պատրաստված Փարիզում Լուվրի թանգարանի հեղինակի կողմից, իրենց մեջ արտացոլում են Սուրբ Երրորդության եկեղեցու սիլուետը: Գլխավոր խանութները խմբավորված են հիմնականում Նյուբերի սթրիթում: Էլեգանտ բուտիկները, գեղարվեստական պատկերասրահները և սրճարանները գտնվում են հին տներում:

Շրջագայություն քաղաքում


Հին քաղաքի բոլոր տեսարժան վայրերը կարելի է տեսնել տուրիստական տրոլեյբուսի պատուհանից, սակայն ինչպես առաջ էր, Բոստոնը իրեն արդարացնում է <<ոտքով զբոսնելու քաղաք>> անվանումով: Պատմական կենտրոնում տուրիստների համար հետիոտնային գոտին ստեղծված է եվրոպական տիպով: Որպիսի զգաս ամերիկյան հեղափոխության ոգին և դրամատիզմը, պետք է քայլել Ազատության արահետով, որը 2.5-մղոնանոց զբոսագիծ է, իր մեջ ընդգրկելով գաղութային և հեղափոխական ժամանակաշրջանի 16 պատմական հուշարձան: Կարմիր աղյուսով մայթերը ձեզ կտանեն Պոլ Ռեվերի տուն, որը ամենահինն է Բոստոնում և դեպի Ֆանեյ հոլլ, որտեղ հավաքվում էին գաղութարարները, իրենց ստրատեգիան որոշելու համար: Օլդ Սաութ Միթինգ Հաուս պուրիտանական աղոթքատանը 1773 թվին տրվեց <<Բոստոնի թեյախմությունը>> սկսելու ազդանշանը: Ի նշան բողոքի Հյուսիսային Ամերիկա անգլիացիների կողմից առանց տուրքի թեյի ներմուծման, <<Ազատության որդիներ>> կազմակերպության անդամները ներխուժեցին անգլիական նավերը և ծովը գցեցին ամբողջ թեյի բեռը: <<Բոստոնի թեյախմության>> թանգարանը գտնվում է քաղաքի կամուրջներից մեկի մոտ խարիսխված առագաստանավի վրա:



Հարվարդը Քեմբրիջում

Բոստոնը` Միացյալ Նահանգների առաջին համալսարանական քաղաքն է: Այստեղ 70-ից ավելի համալսարաններ ու քոլեջներ կան: Անցնելով Չարլզ ռիվերի վրայի կամուրջով, դուք հայտնվում եք Քեմբրիջում, որտեղ դիտվում է աշխարհում ամենաշատ <<գորշ նյութի>>կոնցենտրացիան: Խոսքը գնում է, ոչ միայն ԱՄՆ-ում այլև ամբողջ աշխարհում հայտնի երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների` Հարվարդի համալսարանի և Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասին: Այստեղ, 1926 թվին հայտնագործվեց առաջին համակարգիչը: Քեմբրիջում կա մի պատմական վայր`դաստակերտ, որը Ջորջ Վաշինգտոնին ծառայել է որպես ռազմական շտաբ, իսկ հետո պոետ Հենրի Լոնգֆելոյին կացարան: Մեծ տպավորություն է թողնում նաև Նոր Անգլիայի ակվարիումը-ծովային հսկայական թանգարանը:

 
Back to content | Back to main menu