Անուններ. Լատինական Ամերիկա - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Ինչ են նշանակում Հարավային Ամերիկայի երկրների անվանումները

Սկսում ենք հրատարակել շարք նվիրված աշխարհի երկրների անվանումների մասին՝ որտեղից են առաջացել և ինչ են նշանակում:
Սկսենք Հարավային Ամերիկայից.

Վենեսուելա (Venezuela) - Ջրում, սների վրա կառուցված տեղաբնակների տները Ամերիգո Վեսպուչիին հիշեցնում էին Վենետիկը: Այդ տեղանվան հետ էլ կապված է այդ երկրի անվան ծագումը: Մեկ այլ տարբերակով այն առաջացել է տեղաբնակ ցեղերի լեզվից, որով նշանակում է "մեծ ջրամբար":

Էկվադոր (Ecuador) -  Իսպաներեն այն նշանակում է "հասարակած": Հասարակածի գիծը հատում է երկիրը:

Կոլումբիա (Colombia) - Ի պատիվ ամերիկյան աշխարհամասի հայտնաբերող Քրիստափոր Կոլոմբոսի, 1886թ. հարավամերիկյան այս երկիրը ստացավ այդ անվանումը:

Արգենտինա (Argentina) - Ծագում է իսպաներեն argento բառից, որը նշանակում է արծաթ: Անվանումը կապված է ինկերին պատկանող Սիերրա դե լա Պլատա արծաթյա սարերի մասին լեգենդի հետ: Սիերրա դե լա Պլատա, բառացի նծանակում է "արծաթյա լեռնաշղթա":

Պերու (Peru) - Գոյություն ունի անվանման ծագման մի քանի տարբերակ: Համաձայն առաջինի, այն կապված է Վիրու տեղանքի անվան հետ, որը իսպանացիների այստեղ հայտնվելուց հետո ստացել է Պերու հնչողությունը: Երկրորդ տարբերակով առաջացել է Բիրու առաջնորդի անունից:Եվ երրորդ տարբերակը, այն տեղանքի անվանումից ,որը ինկերը անվանում էին Պերուկետե:

Բոլվիա (Boilivia) - Անվանումը ծագում է հարավամերիկյան ազատագրական շարժման առաջնորդ Սիմոն Բոլիվարի անունից, որը այս որկիրը անվանում էր "սիրելի դուստր":

Գայանա (Guyana) - Հնդկացիական լեզուներից մեկով, այն նշանակում է "շատ ջրերի երկիր": Նախկինում այդպես էին կոչվում երեք տարածքներ՝ Բրիտանական Գվիանան (ներկայիս Գայանան), Ֆրանսիական Գվիանան և Հոլանդական 
Գվիանան (ներկայիս Սուրինամ):

Սուրինամ (Suriname) - նախկին Բրիտանական Գվիանայի ներկայիս անվանումը ծագում է Սուրինամ գետի անվանումից: Իսկ վերջինս էլ, իր հերթին առաջացել է սուրիմա ցեղի անվանումից, ովքեր այստեղ ապրելիս են եղել մինչև եվրոպացիների այս տեղերում հայտնվելը:

Բրազիլիա (Brasil) - Առաջին տարբերակի համաձայն, այն կապված է պաու-բրազիլ ծառատեսակի հետ, որի փայտանյութը այստեղից արտահանվում էր: Մի ուրիշ տարբերակի համաձայն, այն ծագում է Ատլանտիկայում գտնվող Բրազիլ կղզու հետ, որի մասին պատմում էր կելտական առասպելը:

Պարագվայ (Paraguay) - Անվանումը ծագում է համանուն գետի անվանումից, որը հնդկացիական գուարանի ցեղի լեզվով նշանակում է "մեծ գետ", կամ էլ կապված է այդ գետի ափերին ապրած ցեղերից մեկի անվանման հետ:

Ուրուգվայ (Uruguay) - հնդկացիական գուարանի ցեղի լեզվով "գվայ" նշանակում է գետ: Իսկ "ուրու" տեղական թռչնի անվանում է:

Չիլի (Chile) - Այդպես էին կոչել Ատամակա անապատից հարավ ընկած տարածքը տեղաբնակ հնդկացիական ցեղերը: Հնարավոր է որ այն առաջացել է կեչուա լեզվի chire բառից, որը նշանակում է "սառը":

 
Back to content | Back to main menu