ԱՄՆ Անկախության Հռչակագիրը - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
Հուլիսի 4 -Նոր պետության սկիզբը

Հուլիսի 4-ը ԱՄՆ-ի անկախության օրն է: "Ինդըփենդենս դեյ" կամ "Ֆոուրթ ջյուլի", այսպես են անվանում ամերիկացիները այդ օրը, որը արդեն 238 տարի նշվում է որպես ազգային տոն: Իսկ ինչպես ամեն տոն, սա էլ ունի իր պատմությունը:

1776թ. Հյուսիսային Ամերիկայում ընթանում էր Անկախության համար պատերազմը: Անկախության ճանապարհին կատարվել էին բավականին վճռական քայլեր: Սակայն կայացված որոշումներին , հստակություն և վճռականություն ցույց տալու համար ստեղծվեց մի հանձնաժողով, որի կազմում էին Թոմաս Ջեֆֆերսոնը, Բենջամին Ֆրանկլինը, Ջոն Ադամսը, Ռոջեր Շերմանը եւ Ռոբերթ Լիվինգստոնը: Նրանց նպատակն էր կազմել Անկախության հռչակագիրը:



Հանձնախմբի չորս անդամները ցանկացան որպիսի հռչակագիրը կազմի Թոմաս Ջեֆֆերսոնը, բայց վերջինս էլ ուզում էր, որ այն կազմի Ջոն Ադամսը, որը ավելի տարիքով էր իրենից, հարգանք ը պատիվ ցուցաբերելով նրան: Սակայն Ադամսը պնդեց, որ այն կազմի Ջեֆֆերսոնը: "Ինձանից, կոնգրեսում վախում եւ տանել չեն կարողանում: Բացի դրանից, Դուք ինձանից տաս անգամ ավելի լավ եք գրում"- ասել էր Ադամսը Ջեֆֆերսոնին, սթափ գնահատելով իրավիճակը:

Ջեֆֆերսոնը այդ ժամանակ լի էր հակասական զգացմունքներով: Նրա կինը, ծանր հիվանդ էր: Բայց Ջեֆֆերսոնը իրեն ստիպեց կենտրոնանալ վստահված և ազգայնաստեղծ գործին: Փետուրը ձեռքին նա 18 օր շարունակ` հունիսի 11-ից 28-ը անցկացրեց գրասեղանի մոտ: Արդյունքում նրա ձեռքի տակից հռչակագրի տեքստը դուրս եկավ անմոռանալի գեղեցկությամբ: Նրանում գրված որոշ բառեր դարձան Ջեֆֆերսոնի անմահ ներդրումը ամերիկյան մտքի գանձարանում: Նրա ստեղծած փաստաթուղթը պատմության մեջ, առաջին պետական փաստաթուղթն էր, որը հռչակում էր ժողովրդի սուվերենության հիմունքը, որպես պետական կառուցվածքի հիմք: 

"Հռչակագիրը պետք է լինի ամերիկյան մտածելակերպի արտահայտությունը"-այդպես էր համարում նա` Թոմաս Ջեֆֆերսոնը:



Հռչակագիրը, որոշակի փոփոխություններով 1776թ. հուլիսի 4-ին ընդունվեց:
Այն ընթերցվեց Ֆիլադելֆիայում, ցնծող ամբոխի առջեւ: Ընթերցումը զուգորդվում էր հրավառությամբ, զանգերի ղողանջով եւ առատ ծափահարություններով: Այսպիսով  Հյուսիսամերիկյան աշխարհամասում անկախություն հռչակեց առաջին անկախ պետությունը` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ:

Հուլիսի 4-ը` Անկախության Հռչակագիրը հրապարակելով դարձավ ԱՄՆ ագային տոնը, որը ամեն տարի նշվում է մեծ շուքով և տոնակատարություններով:

 
Back to content | Back to main menu