Լենոնի Imagine peace tower - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
  Լենոնի Imagine peace tower


  Այն հուշահամալիր է նվիրված Ջոն:Այն գտնվում է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից ոչ հեռու գտնվող Վիդեյ կղզում:
  Հուշահամալիրը կառուցվել է նրա այրու` Յոկո Օնոյի մտահղացմամբ, 2007 թվականին: Համալիրի դիզայները նույպես Յոկո Օնոն է: Այն իրենից ներկայացնում է սպիտակ քարից կառուցված պատվանդան, որի վրա փորագրված է <<Պատկերացրեք Ձեր աշխարհը>>/անգլերեն. Imagine Peace/ 24 լեզուներով: Իսկ անմիջապես <<աշտարակը>> ձևավորվում է լույսի ճառագայթներից, որոնք ուղված են դեպի երկինք: Աշտարակի և գրառման անվանումը ինքնատիպ հղում է խաղաղության հիմնին` Լենոնի <<Imagine >> երգին:



  Պարզ եղանակին լույսի ճառագայթները հասնում են մինչև 4 կիլոմետրի: Լուսարձակների համար էներգիան արտադրվում է երկրաջերմային աղբյուրներից: Ընդհանուր հզորությունը մոտավոր կազմում է 75 կիլովատ:



   Աշտարակի շինարարությունը սկսվել է Ջոն Լենոնի ծննդյան օրը` 2006 թվականի հոկտեմբերի 9-ին, և տևել է ուղիղ մեկ տարի:
 Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 9-ին, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ ուղիղ եթերով:








 
Back to content | Back to main menu