Կոմ էլ Շուկաֆ կատակոմբաները Ալեքսանդրիայում, Եգիպտոս - ՃԱՆԱՉԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ

Go to content

Main menu:

Հոդվածներ
  Կոմ էլ Շուկաֆ կատակոմբաները Ալեքսանդրիայում, Եգիպտոս

  Եթե 1900 թվականին, Ալեքսանդրիայում Պոմպեոսի Սյունից ոչ հեռու պատահական չփլուզվեր հնագույն մի կամար, հնարավոր է, որ այս կատակոմբաները հայտնաբերվեյին ավելի ուշ ժամանակներում: Նրանք թաքնված են եղել մարդկային աչքերից գրեթե 1500 տարի: Կատակոմբաները այցելության համար բացվել են միայն 1995 թվականից: Սկսած Ք. Ա. 2-ից մինչև Ք. Հ. 4-րդ դարերը այն օգտագործվել է հանգուցյալների հուղարկավորման համար: Սրահների և միջանցքների ձևավորումը ընդգծում է ուշ հնադարի ժամանակաշրջանի Ալեքսանդրիայում ավանդական մշակույթների միախառնվածությունը: Հունական, հռոմեական և եգիպտական ոճերի տարրերը միաձուլված են: Կատակոմբաներում հողարկավորել են ինչպես հեթանոսների, այնպես էլ վաղ քրիստոնեաների:














 
Back to content | Back to main menu