ՄԵԾ ԴԻԼԻՋԱՆ - Dilijan

Q-GUIDE-DILIJAN
Go to content

Main menu:

ՄԵԾ ԴԻԼԻՋԱՆ

ՄԵԾ ԴԻԼԻՋԱՆ
      24.11.2015 թվականի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀՕ-148-Ն  ՀՀ օրենքի պահանջով Տավուշի մարզի խոշորացված Դիլիջան համայնքում ընդգրկվել են. 

  Դիլիջան քաղաքային, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Աղավնավանք, Խաչարձան գյուղական համայնքները:  

  Օրենքի համաձայն. «Մեկից ավելի բնակավայրերից բաղկացած համայնքը կոչվում է բազմաբնակավայր համայնք»:  «Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի կենտրոնը եւ դրա անվանումը սահմանվում են սույն օրենքով: Սույն օրենքի հավելված 2-ում նշված բազմաբնակավայր համայնքների կազմում նշված բնակավայրերի ցանկի առաջին տողում նշված բնակավայրը համարվումէ համայնքային կենտրոն»: «Քաղաքային համայնք» եւ «գյուղական համայնք» բառերն իրենց հոլովաձեւերով փոխարինել «համայնք»:

  «Հավելված 18.1 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  Դիլիջան համայնքը գտնվում է մարզի հարավարեւմտյան մասում:

  Համայնքը հյուսիսից եւ արեւելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ծաղկավան համայնքին, արեւելքից «Բ»-«Գ» հատվածով` Սեւքար համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Ենոքավան, «Դ»-«Ե» հատվածով` Գետահովիտ, «Ե»-«Զ» հատվածով` Գանձաքար, «Զ»-«Է» հատվածով` Իծաքար, արեւելքից «Է»-«Ը» հատվածով` Նավուր համայնքներին, հարավից       
  «Ը»-«Թ» հատվածով՝ Գեղարքունիքի մարզին, հարավ-արեւմուտքից«Թ»-«Ժ» հատվածով` Կոտայքի մարզին, արեւմուտքից«Ժ»-«Ա» հատվածով` Լոռու մարզին:

  ԴԻԼԻՋԱՆ - ԾԱՂԿԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
  Աղբուղա գետի ափին գտնվող Դիլիջան, Ծաղկավան (Իջեւանի շրջան) համայնքների եւ Լոռու մարզի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, հարավ-արեւելք, Աղբուղա գետով, թիվ 1-37 սահմանակետերով անցնում 5052 մ, հասնում է թիվ 38 սահմանակետին, ապա թեքվում է հարավ-արեւելք, հարավ-արեւմուտք, ապա հարավ-արեւելք, հատում ձորակները, թիվ 39-45 սահմանակետերով անցնում 1286 մ, հասնում է թիվ 46 սահմանակետին: Թիվ 46 սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արեւմուտք, ապա հարավ-արեւելք, թիվ 47-52 սահմանակետերով անցնում939 մ, հասնում Դիլիջան, Ծաղկավան (Իջեւանի շրջան) եւ Սեւքար համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
  «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7277 մ է:

  ԴԻԼԻՋԱՆ - ՍԵՎՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
  Դիլիջան, Սեւքար եւ Ծաղկավան (Իջեւանի շրջան) համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հատում դաշտային ճանապարհը, թիվ 1-2 սահմանակետերով անցնում 529 մ, հասնում է բարձունքի գագաթին գտնվող թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը պարբերաբար թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, հարավ-արեւելք, ապա հարավ-արեւմուտք, հատելով ջրհավաքները՝ լանջերով, թիվ 4-9 սահմանակետերով անցնում 1500 մ, հասնում է դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 10 սահմանակետին, որտեղ հատում է դաշտային ճանապարհը, թեքվում հարավ-արեւմուտք, հարավ, ապա կրկին հարավ-արեւմուտք, հատում ձորակներ, թիվ 11-14 սահմանակետերով անցնում 1360 մ, հասնում է ձորի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, ապա հարավ-արեւելք, ձորի թիվ 16-17 սահմանակետերով անցնում 1123 մ, հասնում է ձորի եւ Խաչբուլաղ գետի հատման կետում գտնվող թիվ 18 սահմանակետին, որտեղից նշված գետով թեքվում է դեպի արեւելք, գետի թիվ 19-22 սահմանակետերով անցնում 2293 մ, հասնում է գետի ափին գտնվող Դիլիջան, Սեւքար եւ Ենոքավան համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին: 
  «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6806 մ է:

  ԴԻԼԻՋԱՆ - ԵՆՈՔԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
  Դիլիջան, Ենոքավան եւ Գետահովիտ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է ժայռի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում է 1471 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ, թիվ 12-14 սահմանակետերով անցնելով 367 մ, հասնում է ժայռի եզրին գտնվող թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք եւ հյուսիս-արեւելք, ձորով` թիվ 16-36 սահմանակետերով անցնում 6006 մ, հասնում ձորի եզրին գտնվող Դիլիջան, Ենոքավան եւ Սեւքար համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
  «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7843 մ է:

  ԴԻԼԻՋԱՆ - ԳԵՏԱՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
  Դիլիջան, Գետահովիտ եւ Գանձաքար համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ժայռերի եզրով թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, թիվ 1-10 սահմանակետերով անցնում 454 մ, հասնում ժայռի եզրին գտնվող Դիլիջան, Հաղարծին եւ Ենոքավան համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:
  «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 454 մ է:

  ԴԻԼԻՋԱՆ - ԳԱՆՁԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»
  Աղստեւ գետի վտակի եզրին գտնվող Դիլիջան, Գանձաքար եւ Գետահովիտ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ, ձորեզրի ժայռերի կատարներով թիվ 1-9 սահմանակետերով անցնելով 1912 մ, հասնում է թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից, որը գտնվում է Աղստեւ գետի վտակի ափին, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, նշված վտակի թիվ 11-46 սահմանակետերով անցնում 7802 մ, հասնում Աղստեւ գետի ափին գտնվող թիվ 47 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, Աղստեւ գետի թիվ 48-57 սահմանակետերով անցնում 1798 մ, հասնում գետի ափին գտնվող թիվ 58 սահմանակետին: Թիվ 58 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, ապա հարավ-արեւմուտք, հատելով ձորակներ, ձորակի թիվ 59-71 սահմանակետերով անցնում է 3774 մ, հասնում ձորակի եւ դաշտային ճանապարհի հատման կետում գտնվող թիվ 72 սահմանակետին: Թիվ 72 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւմուտք, ապա հարավ-արեւելք, դաշտային ճանապարհի ոլորապտույտներով, թիվ 73-82 սահմանակետերով անցնում է 1338 մ, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 83 սահմանակետին: Թիվ 83 սահմանակետից, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արեւելք, ճանապարհի թիվ 84-88 սահմանակետերով անցնում 1771 մ, հասնում առվակի եզրին գտնվող թիվ 89 սահմանակետին, որտեղից թեքվում է հարավ-արեւելք, առվակի ոլորապտույտներով, թիվ 90-97 սահմանակետերով անցնում է 1623 մ, հասնում բարձունքի գագաթին գտնվող թիվ 98 սահմանակետին: Թիվ 98 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արեւելք, հետո հյուսիս-արեւելք, ջրբաժանի թիվ 99-118 սահմանակետերով անցնում 4551 մ, հասնում Դիլիջան, Գանձաքար եւ Իծաքար համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետին:
  «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 24569 մէ:

  ԴԻԼԻՋԱՆ - ԻԾԱՔԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»
  Ճանապարհների խաչմերուկում գտնվող Դիլիջան, Իծաքար եւ Գանձաքար համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, այնուհետեւ արեւելք, դաշտային ճանապարհի թիվ 1-7 սահմանակետերով անցնում 635 մ, հասնում է Հախում գետի վտակի միացման կետում գտնվող թիվ 8 սահմանակետին, որտեղից նշված վտակով, թիվ 9-21 սահմանակետերով անցնում է 1472 մ, հասնում Հախում գետի ափին գտնվող Դիլիջան, Իծաքար եւ Նավուր համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետին:
  «Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2107 մ է:

  ԴԻԼԻՋԱՆ - ՆԱՎՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»
  Հախում գետի ափին գտնվող Դիլիջան, Նավուր եւ Իծաքար համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, գետով, թիվ 1-32 սահմանակետերով անցնում 5610 մ, հասնում է գետի ափին գտնվող Նավուր, Դիլիջան համայնքների եւ Գեղարքունիքի մարզի տարածքների բաժանման «Ը» հանգուցային սահմանակետին:
  «Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5610 մ է:

  ԴԻԼԻՋԱՆ - ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»
  «Ը»-«Թ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանին:

  ԴԻԼԻՋԱՆ - ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ժ»
  «Թ»-«Ժ» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի եւ Կոտայքի մարզերի սահմանին:

  ԴԻԼԻՋԱՆ - ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ժ»-«Ա»
  «Ժ»-«Ա» հատվածով սահմանագիծը համընկնում է Տավուշի եւ Լոռու մարզերի սահմանին:»:

15.12.2015  ՀՕ-148
 
Back to content | Back to main menu