ՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՆ - Dilijan

Q-GUIDE-DILIJAN
Go to content

Main menu:

ՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՆ

ՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՆ
  Դիլիջանը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, Աղստև գետի հովտում: 
 Բարձրությունը ծովի մակերևույթից 1250-1510 մետր է: Փռված է նեղ գետահովտում և դրան հարակից լեռնալանջերի ընդարձակ բացատներում՝ առաջացնելով բնական մի քանի “հարկեր”, որոնք ավելի են գեղեցկացնում առանց այդ էլ այդքան ակնահաճո համայնապատկերը: 
  Քաղաքը շրջապատված է Փոքր Կովկասի լեռնազանգվածներով: Հյուսիս-արևելյան կողմում Բազումի, արևմտյան և հարավ-արևմտյան կողմերում Փամբակի, արևելքից` Մուրղուզի և հարավ-արևելքից` Արեգունու լեռներն են: 


  Դիլիջանի կլիման մեղմ ու հաճելի է: Գարունը քաղաքում ծաղկաշատ է ու առողջարար, ամառը հով ու արևոտ, աշունը երկարատև ու մրգաշատ, ձմեռը առանց խիստ սառնամանիքների: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 8.1 է հունվարյանը՝ -2, հուլիսյանը՝ +18.2, նվազագույնը՝ -27, առավելագույնը՝ +38: Տարվա բոլոր եղանակներին օդը մաքուր է, անփոշի ու բուրումնալից, օդի հարաբերական խոնավությունը 70 տոկոս, իսկ մթոլորտային տեղումները՝ տարեկան մոտ 640մմ, արևափայլի տևողությունը 2100 ժամ:  
  Քաղաքի շրջակայքը անտառապատ է, որոնք վերջանալով լեռնային կատարներին, փոխարինվում են լեռնային մարգագետիններով: Առանձնապես տարածված ծառատեսակներից են հաճարենին, կաղնին, թխկին, կան սոճիների զանգվածներ, որոնց մի մասը տնկվել է անցած դարի վերջին տասնամյակներին: Քաղաքը գտնվելով բնության կանաչ գրկում հաճախակի որակվում է որպես “ծառ ու ծաղկի քաղաք”, “կանաչի ու արևի քաղաք”, “Հայաստանի Շվեյցարիա”: Բնական այդ բարեմասնություններին լրացնում է 2 տասնյակից ավելի հանքային և բուժիչ ջրերը, որոնք ջրռատ աղբյուրների ձևով բխում են ձորերում: Բլդան գետի բուժիչ հանքային ջուրը ունի ածխաթթվաալկալիական, երկաթային բաղադրություն և իր բուժիչ հատկություններով ոչնչով չի զիջում վրացական “Բորժոմի” և ֆրանսիական “Վիշիի” հանրահայտ ջրերին:
 Դիլիջանի տեղում ինչպես ցույց են տալիս շրջակայքի տարահասակ բայց հին բնակատեղիների մնացորդները, միշտ բնակավայր է եղել, որը մտել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, պատմական Հովք անունով: 4-րդ դարում Հովքը մտել է Գուգարքի Ձորափոր գավառի մեջ և հանդիսացել հայոց թագավորների հանգստավայր և արքունական որսատեղի:


 
 
Back to content | Back to main menu